Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամկետ դադարեցրել է Դաղստանի ղեկավար Մահոմեդսալամ Մահոմեդովի լիազորությունները, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` Մահոմեդովը ինքնակամ է հրաժարական տվել եւ աշխատանքի է անցնում նախագահի աշխատակազմում: Նրա պարտականությունները ժամանակավորապես կստանձնի «Եդինայա Ռոսիյայից» Պետդումայի 66-ամյա պատգամավոր Ռամազան Աբդուլատիպովը:
«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ 48-ամյա Մահոմեդսալամ Մահոմեդովը 2010թ.-ից ի վեր ղեկավարում էր Դաղստանի Հանրապետությունը:





























