ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս իր հրամաններով կվերականգնի ռազմական փորձ ունեցող զինվորականներին,որոնք պաշտոնաթող են արվել պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի կողմից:
Ըստ ՊՆ-ում «ՌԻԱ Նովոստի»-ի բարձրաստիճան աղբյուրի` կվերականգնվեն ՌԴ Ռազմա-ծովային նավատորմի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին եւ Հյուսիսկովկասյան ռազմական ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Մակարովը: «Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է Սերգեյ Մակարովի եւ 58-րդ բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Անատոլի Խրուլեւի հնարավոր վերադարձի մասին:
Վիսոցկին պաշտոնաթող է արվել 2012 թվականի մայիսին: Նրա պաշտոնաթողությունը կապված է եղել այն բանի հետ, որ ճիշտ չի գտել նավատորմի գլխավոր շտաբը Մոսկվայից Պետերբուրգ տեղափոխել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ «ՆԳ»-ի, հենց Մակարովն ու Խրուլեւն են 2008 թվականի օգոստոսին վարել ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայում: Իսկ հենց «հնգորյա պատերազմից» հետո գլխավոր շտաբի այդ ժամանակվա ղեկավար Նիկոլայ Մակարովը նրանց մեղադրել է սխալների եւ մեծ կորուստներ տալու մեջ:





























