Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առանորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր` հունվարի 28-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկների, նաեւ Անհայտ զինվորի հուշարձանին:
«Ես հպարտ եմ, որ պատերազմի տարիներին հանդիպել են ազատարար զինվորներին: Ես եղել եմ առաջին գծում, բայց ոչ զենքով, դա իմ սխալն է, իմ մեղքը: Առաջին գծում ես տեսախցիկով էի, եւ այդ կերպ փորձել եմ իմ ներդրումն ունենալ»,- ասել է Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ:
Խոսելով ազատամարտիկների մասին` Հովհաննիսյանը հիշեցրել է, թե նրանց շնորհիվ ենք ապրում ազատ Հայաստանում եւ Ղարաբաղում. «Հենց հունվարի 28-ին ուզում եմ հիշեցնել, որ հայ ժողովուրդն ի վիճակի է պաշտպանել իր շահերը: Սա մեր հայրենիքն է իր դրական եւ բացասական կողմերով: Ես վստահ եմ, որ այսօր մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով»:





























