Հունվարի 21-ին հացադուլ հայտարարած, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հունվարի 29-ին այցելել են Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ հացադուլը անցկացվում է «Վերջ կեղծված ընտրություններին» կարգախոսով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե հունվարի 28-ին հացադուլին միացել է նաեւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Ի նշան Անդրիաս Ղուկասյանի հետ համերաշխության հունվարի 25-ին եռօրյա չոր հացադուլ էր հայտարարել նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























