ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Ուեսթչեյզի ծխախոտի խանութի սեփականատերը իր հաջախորդին հսկայական սիգար է վաճառել, որի երկարությունը կազմում է 6 մետր, հաղորդում է Lenta.ru-` վկայակոչելով Tampa Bay Times-ը:
Անհայտ կոլեկցիոները սիգարի համար վճարել է 185 հազար դոլար, միաժամանակ El Gigante սիգարը նա գնել է զեղչով:
Խանութի սեփականատեր Խուան Պանեսսոյի խոսքով` ինքը El Gigante-ի պատվեր է ստացել, որւ ծխախոտահումքը կբավականացներ սովորական չափսի 25 հազար սիգարի: Նա նշել է, որ գնորդը շատ հայտնի անձնավորություն է, ապրում է ԱՄՆ-ում, բայց չի հստակեցրել նրա անունը:
Բացի El Gigante-ից, գնորդը պատվիրել է նաեւ 800 «սովորական» սիգար` 105 հազար դոլար ընդհանուր արժեքով:
Հսկայական սիգարը տեղափոխելու համար Պանեսսոն հատուկ տուփ է պատրաստել:





























