Գիտնականները կարծում են, որ մոտ են արմատական մեթոդի բացահայտմանը, որը թույլ կտա քաղցկեղի բուժման բացարձակապես անհատական տեխնիկա մշակել, ինչը կհանգեցնի հիվանդների կյանքի տեւողության էական ավելացման:

Հիտնականները կարծում են, որ 5-10 տարի անց իրենք կկարողանան վերծանել յուրաքանչյուր հիվանդի քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ն, ինչը թույլ կտա բժիշկներին անհատական բուժման կուրս կազմել յուրքանչյուրի համար, հաղորդում է Inopressa-ն:

Աշխատանքը, որը պետք է սկսվի Լոնդոնում այս տարի, ճանապարհ կբացի ախտորոշման, հետազոտման եւ բոժման արմատական մեթոդների համար:

«Սովորաբար քաղցկեղով հիվանդանում են մեծահասակները եւ մենք կարող ենք նրանց կյանքը երկարացնել այնպես, որ նրանք կմահանան այլ պատճառներով, իսկ քաղցկեղը կվերածվի խրոնիկ հիվանդության: Դա ֆանտաստիկա չէ»,-հայտարարել է Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալան Էշվորթը: