Հայտնի են 2012թ. Դարվինի մրցանակի հավակնորդները: «Darwin Awards» վիրտուալ մրցանակը շնորհավորում է ամենաանհեթեթ կերպով մահացածներին: Այսպիսով, 2012թ. մրցանակին, ըստ «Իզվեստիայի», հավակնում են
-43-ամյա ամերիկացին, ով հիվանդանոցում մահացել էր, երբ պատահաբար բենզին կուլ տալուց հետո սիգարետ էր ծխել:
-Կոլեկտիվ հայտ` Իտալիայից: Ութ ռումինացիներ միկրոավտոբուսով հասել են երկաթուղային անցմանը եւ նկատել, որ ուղեկալն իջեցված է: Արդյունքում նրանցից երկուսը գնացել են ավտոմատ ուղեկալի հետ կապված իրավիճակը պարզելու, իսկ մինչ գնացքը մոտեցել է. կենդանի են մնացել միայն ուղեկալի մոտ գտնվող երկուսը:
-Թայլանդում այգեգործին կծել է հազարոտնուկը: Զայրացած թայլանդցին կենդանի-կենդանի կուլ է տվել իրեն կծած միջատին: 20 րոպե անց նրա մոտ սրտխառնոց է առաջացել, իակ երկու ժամ անց մահացել է:
- 35-ամյա շվեդը փորձել է սեքսով զբաղվել...իշամեղվի բնի հետ: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրա մարմնի վրա 146 խայթոց են հայտնաբերել, որից 54-ը` առնանդամի վրա: Մարմինն անճանաչելիութան աստիճան այտուցված է եղել: Նրան հարեւանները կարողացել են ճանաչել միայն դաջվածքից:





























