Կոլումբիայում կարող են օրինականացնել սինթետիկ թմրամիջոցները: Նման առաջարկով հանդես է եկել երկրի արդարադատության նախարար Ռութ Ստելլա Կորեան: Ըստ գործող օրենքների` Կոլումբիայի քաղաքացիներին չի արգելվում աճող թմրամիջոցների (կոկաին եւ մարիխուանա) «անձնական» ոչ մեծ դոզաներ պահել: Նախարարի առաջարկի համաձայն` այդ ցանկին կավելանա նաեւ սինթետիկ էքստազին:
Այս միջոցառումների նպատակը թմրամիջոցների շրջանառության կրճատումն է: Մյուս կողմից, նախաձեռնության հակառայկորդները կարծում են, որ սինթետիկ թմրամիջոցների օրինականացումն էլ ավելի կխորացնի վիճակը: Սպասվում է, որ նոր օրինագիծը Կոլումբիայի Կոնգրեսում կներկայացվի առաջիկա ամիսներին, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով BBC-ն:
Նախորդ տարի Բոլիվիան դուրս է եկել թմրամիջոցների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, ի նշան բողոքի, որ Կոնվենցիան կոկի տերեւները համարել է ոչ լեգալ թմրանյութ: Սակայն հետագայում Բոլիվիան կրկին ընդունել է Կոնվենցիան, երբ միջազգային կառույցն ընդունել է, որ բոլիվիացիներն իրավունք ունեն կոկի տերեւներ ծամել, ինչը նրանց դարավոր ավանդույթներից է:





























