Հունվարի 29-ին, ժամը 13.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները եւ «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























