Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրիի քաղաքապետարանում 2012թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է ստուգում ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի քննչի 24.10.2012թ. «Մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին» կայացրած որոշմամբ առաջադրված հարցերի շրջանակներում: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակման մեջ:
Ստուգումն իրականացվել է քաղաքապետարանի կողմից ստուգող խմբին տրամադրված փաստաթղթերի հիման վրա: Նշված ստուգման արդյունքում կազմվել է 17.01.2013թ. թիվ 89-Ա ակտը:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը նույն ժամանակահատվածում Գյումրիի քաղաքապետարանում իրականացրել է նաեւ ստուգում` ՀՀ Վարչապետի 2012թ.-ի փետրվարի 10-ի թիվ 94-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2012թ. ծրագրի» շրջանակներում:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրու քաղաքապետարանում կատարված ստուգումների վերաբերյալ նյութերը 29.01.2013 թվականին ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:





























