Այս գարնանը տավարի մսի գինը շեշտակի կբարձրանա: Այդ մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Դրա պատճառը, նրա ներկայացմամբ, անասնակերի (խոտի հակի) թանկացումն է, ինչի պատճառով գյուղացիները ներկայում անասունների զանգվածային մորթ են իրականացնում; Խոտի 1 հակը, Հ. Բերբերյանի տեղեկացմամբ, ներկայում արժե 2300-2500 դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի թանկ:
Անասունների զանգվածային մորթի պատճառով միսը շուկայում ներկայում էժան է (տավարի մսի 1 կգ-ն արժե 2400- 3300 դրամ), սակայն գարնանը, երբ անասուններին հնարավոր կլինի արոտավայր տանել, մորթը կդադարի: Հետեւաբար, ըստ Հ. Բերբերյանի, շուկայում կառաջանա մսի դեֆիցիտ:




























