Նյու Յորքում կամավորները անօթեւանների հաշվառում են անցկացնում, որը տեղի իշխանություններին կօգնի սոցիալական օգնության ցուցաբերման բյուջե կազմել: Սոցիալական նախագիծը կկոչվի «Հույս»:
Մոտ մեկ տարի առաջ քաղաքապետարանը որոշել էր պարգեւատրել 22 հազ. աղքատների, որոնք կալանավորվել էին թափառաշրջության մասին օրենքը խախտելու համար: Իշխանությունները համաձայնել էին 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, որը պետք է բաշխվի բանտարկված օրինախախտ մուրացիկների միջեւ, քանի որ վերոնշյալ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել:
Նյու Յորք նահանգում անօթեւաններին թափառաշրջությամբ զբաղվելն արգելող օրենքն ընդունվել էր 1964թ.:
Ավելի ուշ այդ սահմանափակումները երեք անգամ դաշնային դատարաններում մարդու իրավունքների խախտում էին ճանաչվել: Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը 2005թ. զանգվածային բողոքից հետո հազարավոր անօթեւանների էր կալանավորել: Տուժածների փոխհատուցման գումարը կազմում է հազարից տասը հազար դոլար:





























