Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Գորիսում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2014 թվականից քաղաքում մի շարք միջոցառումներ իրականացնել՝ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է՝ վերականգնել Հին ամֆիթատրոնը, հիմնելով «գույն-լույս-ձայն» թատրոն: Կբարելավվեն նաեւ պատմամշակութային հուշարձան-տների արտաքին տեսքերը, կհիմնվի ազգագրակա թանգարան, կվերականգնվեն պատմական կենտրոնը Հին Գորիսին միացնող ճանապարհը եւ հին ջրաղացները: