Հոնգկոնգյան փլեյբոյ եւ միլիարդատեր Սեսիլ Չժաո Ցզե-ցզունգը, ով 65 մլն դոլար օժիտ էր խոստացել ցանկացած տղամարդու, ով կկարողանա ամուսնանալ իր լեսբուհի դստեր հետ, եւս մեկ պոտենցիալ նվեր` շքեղ առանձնատուն է խոստանում:
76-ամյա միլիոնատիրոջ համար կարեւոր չէ, ինչպիսին կլինի իր դստեր ընտրյալը` հարուստ, թե աղքատ, կարեւորը, որ նա լինի շռայլ եւ բարի սիրտ ունենա:
Միլիարդատերը հրավիրել է The Financial Times-ի լրագրողներին Հոնգկոնգի արեւմուտքում գտնվող «Երջանկության տուն», որպեսզի ցույց տա, թե որտեղ կարող են ապրել իր ապագա ժառանգորդները: Ինքը` Չժաոն 4-հարկանի պալատը համարում է «չափավոր շքեղ»:
Սակայն միլիարդատիրոջ դուստրը` 33-ամյա Գիգին, Փարիզում ամուսնացել է ընկերուհու հետ, քանի որ Հոնկոնգում միասեռ ամուսնություններն արգելված են: Երկար ժամանակ նա համարվել է հոր գործարար կայսրության միակ ժառանգորդը, սակայն ներկայումս շատ հավանական է, որ միլիարդատիրոջ բիզնեսը փոխանցվի որդիներից մեկին:
Չժաոն հայտարարել է, որ իրեն ավելի շատ մտահոգում է թոռների բացակայությունը, քան այն, թե ում հետ է ապրում իր դուստրը:





























