YouTube-ի վարչակազմը մտադիր է առավել հայտնի ալիքների տերերին առաջարկել ամսական 1-5 դոլարի վճար սահմանել իրենց տեսանյութերի հասանելիության համար: Ընդ որում, հասույթի մոտավորապես կեսը YouTube-ը մտադիր է իրեն վերցնել:

Բացի այդ, վճարը, հնարավոր է, վերցվի տեսանյութերի գրադարանի եւ ուղիղ հեռարձակումների համար, հաղորդում է НТВ-ն:

Փորձագետների գնահատմամբ` 2012-ին YouTube-ի հասույթը կազմել է շուրջ 4 մլրդ դոլար: Google կորպորացիայում, որին պատկանում է տեսահոլդինգը, կարծում են, որ վճար մտցնելու գաղափարը կօգնի տեղադրվող նյութերն ավելի պրոֆեսիոնալ եւ գովազդատուների համար գրավիչ դարձնել: