Նյու Յորքի բնակիչ Ջասթին Ջելիքան, ով տասնյակ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որպեսզի նմանվի Քեն տիկնիկին, իր համար ընկերուհի է գտել Ուկրաինայում. Նա 23-ամյա Վալերիա Լուկյանովան է, ով եւս բազմաթիվ վիրահատությունների է գնացել, որպեսզի նմանվի Բարբի տիկինիկին:

Ներկայումս Վալերիային համարում են Բարբի տիկնիկի պատճենը: Նա ունի անբնական սպիտակ մաշկ, բարակ բաց մազեր, երկնագույն ապակյա աչքեր եւ նախանձելի չափսի կուրծք, հաղորդում է Sun-ն:

Վերջերս լրագրողները որոշել են Նյու Յորքում ֆոտոսեսիա կազմակերպել, որին կմասնակցեն «Բարբին» ու «Քենը», սակայն «տիկնիկների» միջեւ ռոմանտիկ կապ այդպես էլ չի հաստատվել, որի հույսն ունեին լրագրողները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Քենը» Լուկյանովին համարել է ոչ բավարար չափով պլաստմասե: Նրա խոսքով` աղջիկն ընդամենը գունազրկել է մազերը, լինզաներ է դրել եւ կորսետ հագել: «Նա ոչնչով լավը չէ ցանկացած տրանսվեստիտից, ով որոշել է շպարվելով նմանվել տիկնիկին»,-ասել է Ջասթին Ջելիքան: