Ամերիկացի բլոգերները պարզել են, որ շրջակա միջավայի աղտոտման հետ մեկտեղ բնության համար վտանգ են ներկայացնում նաեւ կատուները: Այս տնային կենդանիները, դուրս գալով զբոսանքի, միլիարդավոր փոքրիկ էականեր են սպանում, այդ թվում` մկներ եւ թռչուններ:
«Ազատ տեղաշաժվող տնային կատուները տարեկան սպանում են 1,4-3,7 մլրդ թռչուն եւ 6,9-20,7 մլրդ փոքրիկ կաթնասուն»,- նշվում է «Nature Communications»-ում հրապարակված հետազոտության մեջ:
Փափկամազ գիշատիչները, ըստ հետազոտության, արդեն իսկ մեղավոր են երկրի երեսից կենդանիների 33 տեսակի անհետացման համար: Մասնագետներն ամենաշատն անհանգստացած են սկյուռների, ճագարների, մկների եւ այլ կրծողների համար, որոնց սիրում են որսալ կատուները:





























