Էրեկտիլ դիսֆունկցիայի անգամ աննշան դրսեւորումները կարող են մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրների եւ վաղ մահվան ռիսկի մեծացման մասին: Նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարկվել է «PLOS Medicine» ամսագրում: Նրանց կարծքով` էրեկցիայի հետ կապված անգամ աննշան խնդիրն առիթ է առողջությանն ուշադրություն դարձնելու համար:

Նրանք հետազոտություններ են իրականացրել 45 տարեկան եւ ավելի տարիքով մոտ 95 038 տղամարդու շրջանում: 2,2 տարվա ընթացքում սրտի խնդիրներով 7 855  մարդ է  դիմել բժշկի, 2,8 տարվա ընթացքում 2 304 մահ է տեղի ունեցել:

Այդ տվյակները մասնագետները դիտարկել են էրեկտիլ դիսֆունկցիայի տեսանկյունից: Սրտանոթային հիվանդության պատմություն չունեցող անձանց մոտ լուրջ էրեկտիլ դիսֆունկցիայի առկայությունը սրտի հետ կապված խնդրի ռիսկն ավելացրել է  35%-ով, իսկ  մահվան ռիսկը` 93%-ով: Սրտանոթային խնդիրներ ունեցողների մոտ  դրանք կազմել են  64% եւ 137% համապատասխանաբար: