59-ամյա Մարկ Կրոլիկովսկին, ով սիրում է կրել ականջողեր եւ ֆրանսիական մանիկյուր, դադի է տվել Նյու Յորքում Սուրբ Ֆրանսիսկի կաթոլիկ դպրոցի ղեկավարությանը, որտեղից իրեն ազատել են «խտրականության» պատճառով:
Բանն այն է, որ դպրոցի ղեկավարությունը հրաժարվել է երկարաձգել նրա հետ պայմանագիրը` նշելով, որ նա տրանսսեքսուալ է, հաղորդում է CNN-ն:
Կրոլիկովսկին ասել է, որ դպրոցի ղեկավարությունը երբեք չի կասկածել իր ունակությունների կամ կաթոլիկ հավատի վրա: Բայց ամեն բան փոխվել է, երբ 2011-ի հոկտեմբերին դպրոցի տնօրենը հրավիրել է իր աշխատասենյակ եւ ասել, որ աշակերտներից մեկի ծնողները դժգոհ են, թե ինչպիսի տեսք ունի իրենց երեխայի ուսուցիչը:
Կրոլիկովսկին ցանկացել է մնալ եւ աշխատել դպրոցում եւ ասել է, որ պատրաստ է «մեղմացնել» իր արտաքին տեսքը` հանել ականջողերը եւ հրաժարվել ֆրանսիական մանիկյուրից, բայց դա չի օգնել, հաղորդում է NEWSru.com-ը:
Միաժամանակ, շնորհակալ աշակերտները հանդես են եկել ի պաշտպանություն իրենց ուսուցչի առցանց հանձնագիր ստորագրելու նախաձեռնությամբ, որը ստորագրել է շուրջ 3 հազար մարդ:





























