Այսօր` հունվարի 31-ին ռուսական օղու ծննդյան օրն է: 1865 թվականի այս օրը հայտնի գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեեւը Սանկտ- Պետերբուրգում պաշտպանել է «Սպիրտը ջրի հետ խառնելու մասին» գիտական թեզը:

Ընդունված է համարել, որ հենց Մենդելեեւն է հայտնաբերել լեգենդար, թունդ, քառասուն ատիճանի խմիչքը ստանալու կատարյալ միջոցը: Քառասաունաստիճանանոց  «գորկա»-ն այնքան մեծ հաջողության է հասել, որ 1894 թվականին երկրի կառավարությունն այն արտոնագրել է, որպես ռուսական ազգային օղի: Խմիչքն անվանվել է  «Մոսկովսկայա օսոբայա»:

Ընդ որում, Մենդելեեւի թեզը չէր ուսումնասիրում սպիրտի ու ջրի խառնուրդի ազդեցությունը մարդու օրգանիզմին: Աշխատանքի նպատակը հանդիսացել է չափագիտությունը` սպիրտի եւ ջրի լուծույթում հեղուկի տեսակարար կշռի ուսումնասիրումը` կախված դրանց կենտրոնացումից եւ ջերմաստիճանից:

Ըստ «Պրավդա.ռու»-ի` պատմաբանները կարծում են, որ սպիտակ հացի գինին Ռուսաստան է բերվել Սկանդինավիայից դեռ 16-րդ դարում, կամ նույնիսկ  Գենուից 100 տարի առաջ: Նաեւ հայտնի է, որ Ռուսիայում թունդ խմչքներն օգտագործվել են դեռ 11-12 –րդ դարերում, որոնցում ալկոհոլի պարունակությունը հասել է մինչեւ  56 աստիճանի: