«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 31-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Դոլարն առաջարկվել է 407,25 դրամով, ինչը գերազանցում է երեկվա միջին փոխարժեքը, սակայն պահանջարկ չի վայելել:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը երեկվա համեմատ մի փոքր բարձրացել է: Ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարը գնում են 405 դրամով եւ վաճառում 408 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր էժանացել է ճապոնական իենի նկատմամբ, իսկ եվրոյի նկատմամբ պահպանել է կայունություն: Եվրոն այսօր սակարկվել է 1,35 դոլարի մակարդակին մոտ: ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը երեկ հայտարարել է, որ կշարունակի շուկայից ամսական 85 մլրդ դոլարի չափով ակտիվներ (հիփոթեքային պարտատոմսեր, գանձապետական արժեթղթեր եւ այլն) ձեռք բերել: Այս հայտարարությունն, ընդհանուր առմաբ, ներդրողների մոտ լավատեսություն չի ներշնչել դոլարի նկատմամբ:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,0161 ռուբլի:





























