NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «Slate» համացանցային ամսագրում հրապարակված վաշինգտոնցի լրագրող Ջոշուա Կուչերի հոդվածը.

Անցած տարվա ապրիլին Հեյդար Ալիեւի արձանը տեղադրվեց Մեխիկոյի Պասեո դե լա Ռեֆորմա զբոսայգում, որը վերանվանվել էր մեքսիկա-ադրբեջանական բարեկամության այգի:

Երբ հարուստ դուրսպրծուկները փորձում են օգտագործել իրենց փողերը` հարգանք եւ հեղինակություն գնելու համար, դա հաճախ հակառակ արդյունք է տալիս:  Այդպես է եղել նաեւ Ադրբեջանի կառավարության` իր նախկին նախագահին հարգելու ջանքերի պարագայում: Հենց որ Մեխիկոյի բնակիչներին իմացան արձանի մասին, որը հայտնել էր իրենց կողքին, նրանց համար պարզ դարձավ այդ ջանքերի նպատակը. ավտորիատր կառավարությունն անհաջող կերպով  փորձում է ազդեցություն գնել եւ արդարացնել բռնապետի ժառանգությունը:

Անցած շաբաթվա վերջին ամեն ինչ ավարտվեց Ադրբեջանի համար ստորացումով,  երբ գիշերվա կեսին Ալիեւի արձանը  տեղափոխեցին բեռնատարի մեջ եւ տարան: «Հիմա բոլորը խոսում են  Ադրբեջանի մասին, բայց` վատ»,-ասում է հուշարձանների ուսումնասիրման  կառավարական  հանձնաժողովի անդամ, լրագրող  Գիլերմո Օսորնոն:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը փորձեց պաշտպանել արձանը, բայց` ապարդյուն: Իր հարցազրույցում Մուխտարովը հայտարարել է, որ մեքսիկացիների լռող մեծամասնությունը իր կողքին է, թեեւ չկարողացավ իր կողմնակիցների առկայության մասին ապացույցներ ներկայացնել, բացի այնտեղ բնակվող ադրբեջանցի ներգաղթյալներից: Նա պնդում էր, թե վեճը հրահրվել է Մեքսիկայի հայ համայնքի կողմից: Դեսպանը նաեւ խոստովանել էր, որ թեեւ Ալիեւի գործունեությունը իդեալական չի եղել, սակայն  նրա գործողություներից  եւ ոչ մեկը համամետելի չէ մեքսիկացի շատ նախագահների արարքների հետ, որոնց արձանները կանգնցված են քաղաքում:

Սակայն այն բանից հետո, երբ արձանը ապամոնտաժվեց, նա մեղմեց իր դիրքորոշումը` ռուսական մամուլին հայտնելով, թե աշխատում է ադրբեջանական մշակութային կենտրոնի վրա, որը դառնալու է արձանի նոր տունը:

Այսօր Ալիեւի արձանը Մեխիկոյի բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման դեպարտամենտի պահեստում: Ապամոնտաժման տեսանյութից երեւում է, որ արձանը բեռնաթափել են աղբով լի կեղտոտ բակում: Սա ազգի հերոսի համար ամոթալի ճակատագիր է: