ԱՄՆ-ում մահացել է Էնդրյուզ քույրերից վերջինը, որոնց եռյակն անցած դարի 30-ականներին ԱՄՆ-ում մեծ ճանաչում ուներ: Andrews Sisters խմբի վերջին անդամը մահացել է հունվարի 30-ին` 94 տարեկան հասակում, գրում է The Guardian-ը:
Հանրահայտության գագաթնակետին նրանք հասել են 1937 թվականին, երբ քույրերը ձայնագրել են գերմանական Bei Mir Bist Du Schön երգի իրենց տարբերակն անգլերեն լեզվով` այդ ժամանակ վաճառվել էր ավելի քան միլիոն օրինակ ձայնասկավառակ եւ նրանք դարձել են առաջին կանացի եռյակը` «Ոսկե ձայնասկավառակի» մակարդկով:
Պատերազմական ժամանակահատվածում Andrews Sisters-ը համերգներ է տվել տարբեր երկրներում` ելութ ունենալով զինվորների համար ԱՄՆ-ում, Աֆրիկայում եւ Իտալիայում: Ինչպես պարզվել է շատ ավելի ուշ, աղջիկների ձայնագրությոնները մաքսանենգության ճանապարհով հասել են նույնիսկ նացիստական Գերմանիա: Իրենց ձայնագրություններում քույրերը տարածել են այլ ժողովուրդների երգեր` կատարելով Ռուսաստանի, Չեխոսլովակիայի, Իսրայելի, Մեքսիկայի եւ այլ երկրների երգեր: Եռյակի ամենահայտնի երգերից է ամանորյա Jingle Bells-ը, որն աղջիկներն երգել են 1943 թվականին` Բինգ Քրոսբիի հետ, գրում է ՌԲԿ-ն:
Andrews Sisters-ը նկարահանվել է տասնհինգ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից մեկի մեջ աղջիկները կատարել են Boogie Woogie Bugle Boy երգը, որը 2001 թվականին մտել է հարյուրամյակի լավագույն երգերի ցուցակի մեջ` զբաղեցնելով 6-րդ տեղը:
Եռյակը դադարել է գոյություն ունենալ 1953 թվականին: Ավագ քույրը` Լավերն Էնդրյուսը մահացել է 1967 թվականին` հիվանդությունից, ավելի ուշ` 1995 թվականին մահացել է միջնեկը` Մակսինը:



























