Ամերիկացի հոգեւորականը որոշել է օգտվել իր դիրքից, որպեսզի տեղը դնի իրենից չափազանց մեծ թեյավճար պահանջող մատուցողին: Ռեստորանի աշխատակիցը, ով սպասարկել է հոգեւորականին, գրությունը տեղադրել է Reddit.com նորությունների սոցիալական կայքում:
Ըստ վճարաթերթիկի, այցելուն պետք է վճարեր 34 դոլար 93 սենթ, որը ներառում էր 18 տոկոս թեյավճար` 6 դոլար 29 սենթ: Չնայած դրան, առաջարկվում էր ցանկության դեպքում եւս գումար թողնել: Սակայն հաճախորդը մեծ դժկամությամբ է համաձայնվել անգամ այդ տոկոսին: «Ես Աստծուն 10 տոկոս եմ տալիս, ինչո՞ւ ես ինձնից 18 տոկոս պահանջում»,- գրել է այցելուն` ներքեւում ստորագրելով «քահանա»: Ընդ որում, նա ջնջել է թեյավճարը եւ 0 գրել «լրացուցիչ թեյավճար» հատվածում:
Ըստ մատուցողի, 18 տոկոս պարտադիր թեյավճար է գանձվում նրանցից, ովքեր եկել են 8 եւ ավելի անձանց ուղեկցությամբ, իսկ հոգեւորականը ընթրել է 19 ընկերների հետ, գրում է NEWSru.com-ը:





























