Գերմանացի բժիշկները վստահ են, որ С եւ Е վիտամինների, ինչպես նաեւ բետա կարոտինի պարբերաբար օգտագործումն ուղեղին օգնում է պահպանել շատ տարիքային հիվանդություններից, առաջին հերթին ` Ալցհեյմերի հիվանդությունից, հաղորդում է «Foodclean.ru»-ն:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այն կամավորների մոտ, ովքեր տարեց շրջանում պահպանել են մտքի պայծառությունը, անտիօքսիդանտների քանակը նկատելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր հիշողության խանգարումներ են ունեցել: Հենց այդ տարրերն են ի վիճակի պաշտպանել առողջ կապը ուղեղի բջիջների միջեւ:





























