Թայվանցի գիտնականները մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել են Ասիայի եւ Հարավային Ամերիկայի տարբեր մրգերի յուրահատկությունները:  Նրանք եկել են այն եզրահանգման, որ առողջության համար առավել օգտակար է կակտուսի պտուղը` պիտահայան կամ, ինչպես հաճախ անվանում են, վիշապի միրգը:

Այդ էկզոտիկ մրգի մեջ հայտնաբերվել են օգտակար տարրեր, որոնք մարդու օրգանիզմին օգնում են վերահսկել  արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ արյան ճնշման նորմալացմանը:

Բացի այդ, պիտահայան պարունակում է մեծ քանակությամբ կալցիում եւ վիտամին С, գրում է  «GlobalScience.ru»-ն: