Ավստրիական բարեգործական Volkshilfe կազմակերպությունը մտադիր է ինտեգրացիոն կենտրոն կազմակերպելայն տանը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով ավստրիական Kurier թերթը:
Կազմակերպության ներկայացուցիչն հայտնել է, որ Volkshilfe-ն արդեն ստացել է համապատասխան առաջարկը Բրաունաու Իննի քաղաքապետարանից:
Ադոլֆ Հիտլերի հայրական տունն արդեն բազմիցս փոխել է տերերին: 19-րդ դարում տան ներքեւում եղել է Պոմարների ընտանիքի գարեջրատունը, իսկ Հիտլերներն ապրել են երկրորդ հարկում:
1938-ին Մարտին Բորմանի նախաձեռնությամբ Salzburger Vorstand-15 հասցեով տանը բացվել է նացիստական մշակույթի թանգարան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1952-ին տունը վերադարձել է Պոմերներին: Տան ներկա սեփականատեր Գելինդե Պոմերը 1972 թվականից տունը վարձով տրամադրում է Ավստրիայի ՆԳ նախարարությանը, որն իր հերթին այն հանձնել է բարեգործական կազմակերպություններին:





























