Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի հետազոտության կենտրոնի գիտնականները պարզել են, որ ՄԻԱՎ-ի նման վիրուսներ աֆրիկյան պրիմատների մոտ ի հայտ են եկել դեռ 12 մլն տարի առաջ:
«Ավելի քան 40 տեսակի կապիկներ տառապում են ՄԻԱՎ-ի հետ կապված վարակից: Քանի որ դրանց մի մասը կարող է վտանգ ներկայացնել մարդու համար, մեզ անհրաժեշտ է հասկանալ, ինչպես են դրանք առաջացել եւ զարգանում»,-ասել է հետազոտության հեղինականերից մեկը, տեղեկացնում է «MIGNews.ru»-ն:
Համեմատելով մի քանի ռետրովիրուսների տեսակների եւ նրանց զոհերի գենոմները, գիտնականները վիրուսների գոնոմներում նկատել են երկու առանձնահատուկ մասեր` ռետրովիրուսներից պաշտպանության A3G գենը եւ այն ճնշող Vif ֆրագմենտը` իմունային անբավարարության վիրուսների գենոմում:
Տարբեր կապիկների մոտ A3G գենի կառուցվածքում որոշ տարբերությունները վկայում են այն մասին, որ «կոնֆլիկտն» սկսվել է արդեն 12 մլն տարի առաջ:





























