ԱՄՆ Թենեսի նահանգում ամերիկյան փոթբուլտերիեր ցեղատեսակի շանը մահապատիժ է սպառնում` գեյ լինելու համար: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, շան տերը որոշել է ազատվել կենդանուց այն բանից հետո, երբ տեսել է, որ իր սիրելի շունը սեքսով է զբաղվում մեկ այլ արու շան հետ:
Տերը որոշել է, որ չի ցանկանում, որ իր տանը գեյ-շուն ապրի եւ հանձնել է նրան շների կացարան, որպեսզի այնտեն կենդանուն քնեցնեն: Նույնասեռական շան մահապատիժը նախատեսված է վաղը, սակայն կենդանին կարող է նաեւ կենդանի մնալ, եթե մինչ այդ նոր տեր հայտնվի եւ վերցնի կենդանուն կացարանից:
Մասնագետները պնդում են, որ շների մոտ նույնասեռ սեքսը չի ենթադրում սեռական կողմնորոշում: Նմանկերպ կենդանիները հասկացնել են տալիս մյուս արուներին, որ իրենք ավելի կարեւոր կարգավիճակ ունեն այդ տարածքներում:
Կենդանիների իրավունքների պաշտպանները ինտերնետ-արշաբվ են սկսել, որն ուղղված է շան համար նոր տեր գտնելուն, հաղորդում է TCH-ը:





























