Բրեյվիկը ոստիկանությանը բողոքել է  երկրի արդարադատության նախարարից եւ բանտապետից։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Տուրդ Յորետը։

Ըստ փաստաբանի՝ Բրեյվիկը կարծում է, որ իր բանտային պայմանները ցանկանում են անտանելի դարձնել եւ իրեն դրդել ինքնասպանության։
Փաստաբանը չի հստակեցրել, թե հատկապես ինչ բռնությունների մասին է խոսքը։ Այնուամենայնիվ, Նորվեգիայի ոստիկանությունը բողոքի փաստով ստուգումներ է սկսել, հայտնում է ՆՏՎ-ն:

70 մարդու սպանության համար դատապարտված Բրեյվիկը նախկինում էլ էր հայտարարել, որ «Իլ» բանտի աշխատակիցները փորձում են իրեն ինքնասպանության հասցնել: Նոյեմբերի վերջին լրագրողներին եւ իրավապաշտպաններին ուղարկած իր նամակում «նորվեգացի հրաձիգը» բողոքել էր, որ իրեն անընդհատ խուզարկում են  (երբեմն դա անում են կին հսկիչները), հետեւում են, թե ինչպես  է նա հաբեր ընդունում, եւ  բանտախուցը մաքրելու համար ավել չեն տալիս: