ԱՄՆ-ում ֆինանսիստ Ռասել Վասենդորֆը դատապարտվել է 50 տարվա ազատազրկման՝ 200 միլիոն դոլար գումարի խաբեբայության համար: Վասենդորֆը ճաղերի հետեւում է հայտնվել ինքնասպանության անհաջող փորձից հետո, նրա հանցանքները բացահայտվել են իր իսկ թողած նամակի շնորհիվ:
20 տարվա ընթացքում խաբեբան ղեկավարել է իր ստեղծած խոշոր Peregrine Financial Group բրոքերային ընկերությունը: Նա յուրացրել է հաճախորդների միջոցները` կեղծելով ֆինանսական հաշվետվությունները: Նրա գործողություններից տուժել է 24 հազար մարդ, որոնց հասցվել է 215 միլիոն դոլարի վնաս:
Վասենդերֆը յուրացված միջոցները սեփական կարիքների վրա է ծախսել, շքեղ կյանք է վարել` միջոցների մի մասը հատկացնելով բարեգործությանը: Սակայն, ըստ իշխանությունների, խաբեբան փորձել է այդպիսով բարձրացնել միայն իր հեղինակությունը, որպեսզի հետագայում ավելի շատ հաճախորդների թալանի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
64-ամյա Վասենդորֆի հանցավոր անցյալը բացահայտվել է 2012թ. ամռանը, երբ նա ինքնասպանության ահաջող փորձ էր կատարել՝ խոստովանական նամակ գրելով:





























