ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ըստ իր կողմից առաջ քաշված մի նոր թեզի, հակված է մտածել, որ արտախորհրդարանական ուժերին այլեւս պետք չէ ընդդիմություն կոչել, այլ պետք է բավարարվել նրանց ընդդիմախոսներ անվանելով։ Նման տեսակետ նա հայտնեց փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նշելով, որ «ոչ միայն քաղաքագիտական, այլ նաեւ օրենսդրական մակարդակով ըննդիմություն կարող է համարվել խորհրդարանում ներկայացված այն ուժը, ով այս կամ այն հարցի շուրջ համաձայն չէ կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ» Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ինքն այսուհետ այլ արտախորհրդարանական ուժերի թվում «ընդդիմախոսներ» կանվանի նաեւ Հայ ազգային կոնգրեսին։