Ֆրանսիացի գրող, աշխարհում առաջին SMS լեզվով վեպի հեղինակը կոչ է արել աշխարհին հրաժարվել բջջային հեռախոսներից: Իհարկե ոչ ընդմիշտ, այլ ընդամենը երեք օրով: «Առանց բջջային հեռախոսների համաշխարհային օրերը» կկայանան փետրվարի 6–8-ին` արդեն 13-րդ անգամ անընդմեջ:

Ֆիլա Մարսոյի խոսքով` մարդիկ մոռացել են, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել իրենց հաղորդակցությունը: Ակցիան ուղղված է ադիկոֆոնիայի դեմ` բջջային հեռախոսների եւ սմարթֆոնների հանդեպ հիվանդագին կապվածություն, որը պայմանավորված է աշխարհից կտրված լինելու վախով: Այդ տերմինը ներմուծել է հենց գրողը, հայտնում է ՆՏՎ-ն:

Հեռախոսներից հրաժարվելու առաջին օրը պատահական ընտրված չէ. Համաձայն կաթոլիկական օրացույցի` փետրվարի 6-ը Գաստոնի ծննդյան օրն է: 1970-ական թվականներին ֆրանսիայում հայտնի էր Նինո Ֆերերի երգը, որի մեջ ասվում է.  «Գաստոն, հեռախոսն է զանգում, բայց, ինչպես միշտ, ոչ ոք չի պատասխանում»: