Հայաստանում 2009 թվականի 12 ամիսների ընթացքում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 11 257 գործարք:

Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը միայն Երեւան քաղաքում կազմել է 7648 միավոր:

2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում հանրապետությունում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 3549 գործարք, որից 2409-ը բաժին է ընկնում Երեւան քաղաքին: