Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Մոնդեո» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2110»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























