Փետրվարի 4-ին, ժամը 23.35-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երեւան ճանապարհին՝ Արաքսավան գյուղի հատվածում, բեռնատար է շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ փետրվարի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 72-րդ կմ-ին  «HOWO»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վարորդը, որը եղել է  ոգելից խմիչքի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: