Փետրվարի 5-ին, ժամը 12.05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում` «50 - ամյակ» կոչվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պետհամարանիշով ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել եւ ընկել է ձորը, ինչից, ուղեւոր Մուկուչ Տեր-Ավագյանը (ծնվ. 1981թ.), մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 12.08-ին հրշեջ - փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գրիշա Գասպարյանին (ծնվ.1989թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ժամը 14.21-ին հատուկ տեխնիկայի միջոցով եւ հրշեջ - փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից: