Փետրվարի 5-ին, ժամը 19.40-ի սահմաններում քիմիական նյութից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բնակիչ, 45-ամյա Գ. Սահակյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: