Փետրվարի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակչուհի, 53-ամյա Հասմիկ Աշոտի Սիմոնյանը տնից դուրս է եկել եւ անհայտ կորել:
Ոստիկանության լրատվության վարչությունը ներկայացրել է Սիմոնյանի արտաքին նկարագիրը. միջին կազմվածքով, հասակը` 165-170 սմ, օվալաձեւ դեմքով, կարճ, շագանակագույն մազերով:
Հագին եղել է սեւ տաբատ, սեւ, կաշվենման վերնազգեստ, շագանակագույն պայուսակ եւ սեւ կոշիկներ:
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Հասմիկ Սիմոնյանի գտնվելու մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:





























