Հայաստանի ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) պետին ազատել են աշխատանքից: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանի համաձայն, ՁՊՎ պետ Էդիկ Գալստյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը՝ ազատվելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից: