«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 7-ին կազմել է 406 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,01%-ով կամ 0.04 դրամով: Ընդհանուր առմամբ՝ այս շաբաթ դոլարը կայուն վարքագիծ է դրսեւորել:
Բորսայում այսօր վաճառվել է 4.65 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 404-407 դրամ միջակայքում` նախորդ օրերի համեմատ էական փոփոխություններ չկան;
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ հասել է 1,3570 դոլարի մակարդակին: Եվրոպայում սպասում են Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի ելույթին, որ այսօր տեղի կուենա ուշ երեկոյան; Հնարավոր է նաեւ, որ Մ. Դրագին խոսի ուժեղ եվրոյի բացասական հետեւանքների մասին:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,0496 ռուբլի:





























