«Ռուս-ուկրաինական հարաբերությունները, որքան էլ դրանք ամուր լինեն, երբեք չեն թողնի, որ Ռուսաստանի հետաքրքրությունը նվազի Թուրքիայի հանդեպ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաիանայի նախագահ դառնալուց հետո Ռուսաստանն աստիճանաբար կորցնի հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ։

Համոզմունք հայտնելով,որ նման բան գործնականում անհնարին է, Վ. Խաչատրյանը նշեց, որ նմանօրինակ զարգացումներ ինքը բացառում է. «Աշխարհաքաղաքական առումով ռուսական պետության՝ համենայն դեպս, վերջին երեք հարյուր տարվա գլխավոր ձգտումը եղել է Բոսֆորին եւ Դարդանելին տիրապետելը»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով, որ այս շահերը երբեք փոփոխության չեն ենթարկվի, եւ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները Ռուսաստանի համար միշտ առաջնային կմնան։