Հայաստանից 2012 թ. արտահանվել է մոտ 14,4 մլն լիտր (100 % սպիրտի վերահաշվարկով) կոնյակ՝ 166 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Կոնյակի արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում գրավում է երկրորդ տեղը՝ զիջելով պղնձի խտանյութին:
Նախորդ տարվա համեմատ կոնյակի արտահանումն ավելացել է մոտ 50% -ով: Կոնյակի լիտրը արտահանվում է միջինը 11,5 դոլար մաքսային արժեքով:
Նշենք, որ 2012 թ. բարեհաջող էր նաեւ գինի արտահանողների համար: Արտահանվել է 1,18 մլն լիտր գինի՝ 4,1 մլն դոլար մաքսային արժեքով: Մեկ լիտր գինու մաքսային արժեքը կազմել է 3,5 դոլար: 2011 թ. արտահանվել էր 733 հազ. լիտր՝ 2,4 մլն դոլար արժողությամբ (1 լիտրի մաքսային արժեքը՝ 3,3 դոլար):





























