«Նարինեն» շարունակում է մեծ պահանջարկ վայելել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ԱՊՀ երկրներում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիտամաքս Ե» ընկերության բժիշկ փորձագետ Մարիաննա Կարապետյանը: Ընկերությունն արդեն 15 տարի է՝ արտադրում է «Նարինե» պրոբիոտիկներ՝ պատիճի, հաբի, փոշու տեսքով: 

Օգտագործվում է միայն բնական հումք (բնական միկրոկենսաբանական միջոցներ), որից ստացվող մանրէային պրեպարատները կարգավորում են աղիների միկրոֆլորան: Ընկերությունն արտադրում է նաեւ մրգային փոշիներով ստացված հաբեր ու մերաններ: Վերջիններս առաջարկվում են նաեւ կաթնամթերք արտադրող ընկերություններին:

Նորույթներից է հանդիսանում 21 մրգերից չորացված փոշին՝ հարստացված «Նարինե» կաթնաթթվային մանրէներով: Ըստ Մ. Կարապետյանի՝ իրենց օգտագործած մեթոդը թույլ է տալիս պահպանել մրգերի վիտամինային կազմը: Նոր արտադրատեսակն արդեն մեծ պահանջարկ է վայելում արտասահմանում, շուտով կառաջարկվի նաեւ հայաստանյան դեղատներին: Ըստ Մ. Կարապետյանի՝ «Նարինեն» Հայաստանում դեռ մեծ ճանաչում չունի, սակայն շուտով այդ բացը կլրացնեն: