2009 թվականին բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված գումարների ծավալները 2008թ. համեմատ կրճատվել են 30,6 տոկոսով` կազմելով 1,576 միլիարդ դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից ստացվել են ընդամենը 950 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտներ: Այս թիվը 35 տոկոսով քիչ է 2008 թ. ցուցանիշից (1,462 միլիարդ դոլար):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ տեղեկագրից` անցած տարի Հայաստանից բանկային համակարգով արտերկիր փոխանցումները կազմել են 752 մլն (կրճատումը 2008թ. համեմատ` 33%): Իսկ միայն դեպի Ռուսաստան փոխանցվել է190,1 միլիոն դոլար՝ 2008 թ-ի 164,5 մլն դոլարի դիմաց:
2009-ին ֆիզիկական անձանց անունով հիմնական փոխանցումների 60 տոկոսը կատարվել են Ռուսաստանից, 7,3 տոկոսը` ԱՄՆ-ից:



























