Մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Չաթեմ Հաուզում: Ելույթը վերնագրված է «Անվտանգությունն ու արժեքները Հարավային Կովկասում»: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանը խոսելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի, ղարաբաղյան հակամարտության եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Միեւնույն ժամանակ, «Chatham House»-ի մուտքի մոտ մոտ երկու տասնյակ ադրբեջանցի դեռահասներ բողոքի գործողություն են կազմակերպել՝ ձեռքերում հակահայկական բովանդակության պաստառներ պահելով:
Աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպումներ է ունենալու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի, արքայազն Չարլզի հետ:




























