ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար 2013թ. ԵԱՀԿ բյուջեից հատկացվելու է 927 հազար 500 եվրո։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«2012թ. համեմատությամբ այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորման ծավալները չեն փոփոխվել։ Սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ ընդհանուր բյուջեն նկատելիորեն կրճատվել է։
Եթե 2012-ին ԵԱՀԿ բյուջեն կազմում էր 148 միլիոն 55 հազար եվրո, ապա այս տարի կազմելու է 144 միլիոն 822 հազար 600 եվրո։ ՄԽ-ն ԵԱՀԿ-ի վրա, փաստորեն, տարեկան մոտ մեկ միլիոն եվրո է նստում»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























