Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները որեւէ առնչություն չունեն «Ջիանի» ռեստորանում հունվարի 11-ին տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Ըստ ոստիկանապետի՝ պատգամավորներից մեկն ընդհանրապես չի եղել դեպքի վայրում, իսկ մյուսն էլ եղել է տարածքում, բայց արագ լքել է այն:

Հիշեցնենք, որ խորհրդարանի պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի թիկնապահների միջեւ հունվարի 11-ի գիշերը «Ջիանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք եւ հրաձգություն էր եղել: Պատգամավոր Լեւոն Սարգսյանը հասցրել էր ճողոպրել դեպքի վայրից: Ոստիկանությունը ձերբակալել է Սարոյանի մտերիմներին:

Ոստիկանապետը նշեց, որ իրեն այդ հարցով որեւէ մեկը չի միջնորդել, եւ իրենք հետեւելու են, որ գործի քննությունն արդար եւ թափանցիկ ընթանա: Ավելին, ոստ ոստիկանապետի, «Ջիանի»-ի դեպքի կապակցությամբ անգամ նախագահ Սերժ Սարգսյանը չի միջնորդել, թեեւ շրջանառվում են հանրապետոկան պատգամավորների անուններ:

«Մեղավորներն այդ ձերբակալված երեքն են (բոլորն էլ Սեյրան Սարոյանի մտերիմները- NEWS.am), եւս 4-5-ն անցնում են այդ միջադեպով»,- մանրամասնեց Ալիկ Սարգսյանը: