Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ էլ կա։ Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ թեւ Ադրբեջանի իշխանություներն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ են անում, սակայն խիստ կասկածանքով է վերաբերվում, թե նրանց արած հայտարարություններին համարժեք կարող է կռվել իրենց բանակը։

«Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ, օրինակ՝ լեզգիները կամ թալիշները չեմ կարծում, որ երազում են իրենց զավակներին ուղարկել Ղարաբաղ՝ մահանալու։ Նույնը նաեւ բուն ադրբեջանցիների համար կարող եմ ասել»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելեով, որ իր տեղեկություններով Ադրբեջանի իշխաությունների արած ամեն մի ռազմատենչ հայտարարությունից հետո ադրբեջանական երիտասարդության մի հոծ զանգված լքում է երկիրը։ Հովհաննիսյանի տվյալներով, արդեն սկսել է նման մի հոսք դեպի Ռուսաստանի եւ Ուկրաինայի շատ քաղաքներ։