""Գերագույն խորհուրդ" պատգամավորական ակումբ" կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարարին, որում մասնավորապես ասվում է. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման կապակցությամբ, ըստ լրատվամիջոցների, Դուք արել եք հետևյալ պատմական հայտարարությունը. „ՍԴ-ի յուրաքանչյուր որոշում ամբողջական փաստաթուղթ է, ինչից բխում է, որ դրանում ամրագրված դրույթները հավասարազոր իրավական արժեք ունեն, անկախ այն հանգամանքից, թե դրա որ հատվածում են զետեղված“:
Այդ հայտարարությունը հիմք է տալիս արձանագրելու, որ ՍԴ-ի բազմաթիվ որոշումների, բազմաթիվ հատվածներում զետեղված դրույթների կատարումը, տարիներ շարունակ արհամարվում են ՀՀ պետական մարմինների (պաշտոնյանների) կողմից:
Մասնավորապես՝ ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների վերաբերյալ ՍԴ 8.03.08թ.-ի ՍԴՈ-736 որոշման ամենաեզրափակիչ հատվածում բերված է հետևյալ դրույթը, որի կատարման ուղղությամբ, ինչպես ցույց տվեցին վերջին ընտրություները, բացարձակապես ոչինչ չի արվել, այն է`
„Ընտրական համակարգի հիմքում պետք է լինի հնարավոր ընտրախախտումների բացառման սկզբունքը: Դրան հնարավոր է հասնել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համակարգի արմատական բարեփոխման արդյունքում միայն“:
„Իրավական ակտերի մասին“ ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջների համաձայն, ՀՀ Արդարադատության նախարարն ուղղակի պատասխանատվություն է կրում այս դրույթի չկատարման համար», ասված է նամակում:




























